
Վեբ հիմունքներ և JavaScript
Սովորեք JavaScript, HTML/CSS և ադապտացվող դիզայն Ashoon Academy-ում: Ձեռք բերեք ամուր Front-End հիմունքներ ու սկսեք ձեր IT կարիերան հենց հիմա:
Վեբ հիմունքներ և JavaScript
Դասընթացի Նկարագիր
JavaScript-ը մեր օրերում ամենատարածված ծրագրավորման լեզուներից է ՏՏ շուկայում, որն առանցքային դեր ունի ժամանակակից վեբ մշակման մեջ: Այն լայնորեն կիրառվում է frontend-ում, ինչպես նաև backend-ում, ներառյալ սերվերային զարգացում, տվյալների վիզուալիզացիա, API-ների ինտեգրում, իրական ժամանակի հավելվածների ստեղծում և պրոգրեսիվ վեբ հավելվածների (PWAs) արտադրում: Զգալի համայնքը, բաց ռեսուրսների առատությունը և աշխատատեղերի մեծ պահանջարկը JavaScript-ը դարձնում են անփոխարինելի յուրաքանչյուրի համար, ով ուզում է ամուր դիրքեր զբաղեցնել վեբ մշակման ոլորտում:
Ashoon Academy-ի համապարփակ դասընթացը մշակված է հատկապես նրանց համար, ովքեր ձգտում են հաջողություններ գրանցել Front-End վեբ մշակման մեջ՝ կիրառելով HTML, CSS, JavaScript: Դասընթացի թեմաները ներառում են HTML/CSS հիմունքները, JavaScript-ի հիմնական գործառույթները, խորացված տեխնոլոգիաների ուսումնասիրությունը, ադապտացվող դիզայնի (responsive design) գաղափարները։
Ինչ կսովորեք
- Ձեռք բերել HTML/CSS-ի հիմնարար գիտելիքներ
- Իմանալ JavaScript-ի հիմնական սկզբունքները
- Ստեղծել դինամիկ, ինտերակտիվ օգտատիրական ինտերֆեյսներ
- Հասկանալ և կիրառել ադապտացվող դիզայնի (responsive design) սկզբունքները
- Իմանալ կոդի կառուցվածքի և version control-ի լավագույն փորձերը
- Զարգացնել գործնական հմտություններ իրական օրինակների և նախագծերի միջոցով
Ընդհանուր Տեղեկություն
Դասընթացի ընթացքում դուք փուլ առ փուլ կծանոթանաք front-end մշակման հիմնական հասկացություններից մինչև առաջադեմ տեխնիկաներ։ Տեսական գիտելիքների և գործնական առաջադրանքների ճիշտ համադրությունը, ինչպես նաև մասնագետների մշտական աջակցությունը, կապահովեն ձեր վստահությունն ու ունակությունը թվային միջավայրում ինքնուրույն կերպով կյանքի կոչելու ձեր գաղափարները։
Թիրախային Լսարան
Դասընթացը նախատեսված է այն անձանց համար, ովքեր նպատակ ունեն մասնագիտանալ front-end մշակման մեջ, տիրապետում են վերլուծական մտածելակերպով և խնդիրների լուծման հմտություններով: Ashoon Academy-ի ուսանող կարող եք դառնալ, եթե
- 16-18 տարեկան եք և ցանկանում եք սկսել ձեր քայլերը ծրագրոավորման ուղղությունով,
- կամ 18 լրացած անձ եք, ով ցանկանում է վերամասնագիտանալ նշված ոլորտում: